» Արլիան - Թրեյնինգ ընկերություն։ Ուսումնավարժություններ մարքեթինգի և վաճառքի բնագավառում, բանկային գործառնությունների ուսուցում գործարարների համար, մարդկային ռեսուրսների կառավարում։
» ԲԱԵՍՏ - Բրիտանահայկական Կրթական Ծառայություններ և Զբոսաշրջություն (ԲԱԵՍՏ) ընկերությունը առաջարկում է ուսումնական ծրագրեր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում։
» ԳԻՏՊԵՏԿՈՄ - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ոչ պաշտոնական բլոգ։
» Դվվ ինթերնեյշնլ - Օժանդակում է մեծահասակների կրթության ծրագրերի հայեցակարգը և անցկացումը, ինչպես նաև խթանում է տեղեկատվության և փորձի փոխանակումն այս բնագավառում։
» ԵՊՀ ՈՒԽ - Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի Ֆակուլտետի Ուսանողական Խորհրդի կայքը։
» Եվրոպական ուսումնական ծրագիր - Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2007-2008 ուսումնական տարվա համար ընդունելության հայտարարությունը։
» Երիտասարդ Առաջնորդների Դպրոց - Կազմակերպվել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից։ Ուսումը, դասընթացները, աշխատանքային խումբ, դասախոսները, գրադարան, ընդունելություն, կապ։
» Լույս հիմնադրամ - Հիմնադրամի առաքելությունն է ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողների սերունդ՝ բազմապատկելով աշխարհի լավագույն համալսարաններ հաճախող հայ ուսանողների թիվը, այդ ուսանողներին տրամադրելով նյութական, մենթորական և այլ աջակցություն։
» Կողբի Գեղարվեստի դպրոց - Դպրոցի նպատակն է մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն:
» Կրթական համալիր պորտալ - Իրավական փաստաթղթեր, կրթական հաստատություններ, կրթական նյութեր և վիրտուալ համայնքներ։
» Կրթության Միջազգային Ակադեմիա - Ակադեմիան իր մեջ ընդգրկում է Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Հայկական Բաց համալսարանը, Լազարյանի Միջազգային Հարաբերությունների ինստիտուտը և «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջը։
» ՀՀ Հրազդանի հումանիտար ինստիտուտ - Ընդհանուր տեղեկություններ, նորություններ, ֆակուլտետներ (Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, Ֆինանսներ և վարկ, Իրավագիտություն), դիմորդ, միջազգային կապեր, ուս․ արտադրական պրակտիկա, առարկայական կաբինետներ, հետադարձ կապ։
» ՀՖՀՀ - «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ։
» Համացանցի օգտագործման ուղեցույց - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես հանրակրթական դպրոցի համար ուսումնաօժանդակ ձեռնարկ երաշխավորված «Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկի վեբ տարբերակ։
» Հայաստանի Գիտահետազոտական և Կրթական Կոմպյուտերային Ցանցերի Ասոցիացիա (ԱՐԵՆԱ) - Հիմնադրամը հանդիսանում է տիպային, ազգային գիտահետազոտական և կրթական կազմակերպությունների ցանցային ասոցիացիա, և ուղղված է ստեղծելու գիտական և կրթական կազմակերպությունների ինֆորմացիոն հոսքն ապահովող համակարգչային ցանցեր, հետագայում դրանք անընդհատ ընդլայնելու և այլ երկների, մասնավորապես Եվրոպական զարգացած երկներում գործող գիտակրթական ցանցերի հետ միացնելու նպատակով։
» Հայկական վիրտուալ քոլեջ - Նպատակն է ուսանողներին օգնել` օն-լայն կրթության միջոցով ձեռք բերել հայկական առարկաների հիմնարար գիտելիքներ։ Դասընթացների շարքում ներառված են երեք հիմնական առարկայական խմբեր` Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայկական մշակույթ։
» Հարմոնիա - Տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամ։
» Մանանա Ուսումնական կենտրոն - Կենտրոնը դասավանդում է բուժքույրական գործ, դասական և բուժական մերսում, դեկորատիվ դիմահարդարում, խմորեղենի պատրաստում, խոհարարություն, կար ու ձև, սեղանի ձևավորում և այլ մասնագիտություններ։
» Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն - Կենտրոնը ձգտում է նպաստել մասնագիտական ոլորտի խնդիրների շահագրգիռ քննարկմանը, հանրության մեջ մասնագիտական կրթության մասին տեղեկատվության և այդ համակարգի հեղինակության աստիճանական բարձրացմանը։
» Միջազգային Խորհրդարանական Կրթաթոշակ - Գերմանական Բունդեսթագի կողմից ֆինանսավորվող ծրագիրը հնարավորություն է ընձեռում քաղաքականությամբ հետաքրքրվող շրջանավարտներին ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգի հետ:
» Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ - Կրթական-խորհրդատվական կազմակերպություն, որի նպատակն է խթանել փոխըմբռնման զարգացումը ԱՄՆ-ի ու Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի երկրների միջև։
» Նորարար ուսուցիչների ցանց - Ցանցը նպատակ ունի միավորել նորագույն տեխնոլոգիաներով և նորարար մեթոդներով աշխատող բոլոր ուսուցիչներին, կրթական հարցերով շահագրգիռ անձանց։
» Ուսանողական Պորտալ - Առաջարկում է տարաբնույթ կուրսայիններ, ռեֆերատներ և դիպլոմային աշխատանքներ տարբեր լեզուներով։
» Սովորե՛նք Հայերեն - Հայերեն այբուբեն, ինքնուսույցներ, բառարաններ, տառատեսակներ, գրականություն, անուններ և այլն։
» Օրագիր - Դպրոցի, ուսուցինչների, աշակերտների և ծնողների միջև կապ հաստատող համակարգ։
» ՖինԱկադեմիա - Ֆինանսական ակադեմիա։ Իր մեջ ներառում է՝ բանկային-տնտեսագիտական ինստիտուտ, քոլեջ, վարժարան, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժանմունքներ։
» Թեստեր.am - Կայքը իրականացնում է սովորողների գիտելիքների համակարգչային թեստավորում՝ համաձայն ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտոնի կողմից հաստատված չափորոշիչների և սկզբունքների։
» CISCO Ցանցային Ակադեմիա - Նորություններ, ակադեմիայի մասին, վկայականներ, դասընթացներ, դասախոսներ, դասացուցակ, գրանցում, աշխատանք, գործընկերներ, կապ։
» MIT OpenCourseWare - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսումնական բոլոր նյութերը առցանց տարբերակով, անվճար, աշխարհի ցանկացած վայրից: MIT OCW-ն համարվում է Ինտերնետային ամենալայնածավալ հրատարակություններից մեկը՝ ներառելով ավելի քան 1900 ուսումնական ծրագրեր։
» «TACIS-TEMPUS» դրամաշնորհային ծրագիր ԵրՃՇՊՀ-ում - Ծրագրի նպատակն է մշակել «Անշարժ գույքի էկոնոմիկայի և կառավարման» նոր մագիստրոսական ծրագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում։ Մասնակից երկրներ, ծրագրի մասին, հեռակա ուսուցում, ծրագրի տարածում։
» TheArmenia.com - Առաջարկում է ակադեմիական և պրոֆեսիոնալ բլոգինգի դասընթացներ։
Help build the largest human-edited directory on the web.